Արցախի Ազգային Ժողովի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Դեկտեմբերի 25-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Ազգային Ժողովի տարածած հաղորդագրությունից:

Խորհրդակցությանը ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով: