Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ։

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-լատվիական փոխշահավետ համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։