Թռիչքները կասեցված են. Չինաստանում գտնվող մեր հայրենակիցը մանրամասներ է պատմում. Factor.am

Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսը նոր մարտահրավեր է մարդկությանը: Օրեցօր ահագնացող ու նոր թափ հավաքող այս համաճարակը ոտքի է հանել բժշկական համաշխարհային կազմակերպություններին:

Մահացության դեպքերն անցել են 100-ից, վարակվածների թիվը՝ 4500-ից: Վարակներ են գրանցվել Ճապոնիայում, Հարավային և Հյուսիսային Կորեաներում, Սինգապուրում, Մալազիայում, Վիետնամում, Գերմանիայում, Ուկրաինայում, Թուրքիայում ու վարակի կասկածանք՝ հարևան Վրաստանում:

Անհանգստացնող այս իրավիճակի առնչությամբ Factor.am-ը զրուցեց այս պահին Չինաստանում գտնվող մեր հայրենակիցներից մեկի՝ Արշակ Քոչարյանի հետ:

Արշակը Չինաստանի Հենան նահանգի Ժենգժոու քաղաքում անգլերեն է դասավանդում: Նահանգն, ի դեպ Ուհան քաղաքի հարևանությամբ է, որտեղից սկիզբ է առել համաճարակը:

Հարցին՝ իրավիճակն ինչպե՞ս է, պատասխանեց. «Վիճակը լրջանում է, իրոք, քանի որ շատ արագ է տարածվում։ Ամեն ինչ անում են կանխելու համար, տեսնենք, ոնց կլինի»:

Հարցին՝ չի փորձում արդյոք վերադառնալ Հայաստան՝ խուսափելու համար վտանգից, ասաց. «Թռիչքները մասամբ կամ ամբողջությամբ կասեցված են»: Իսկ շա՞տ հայեր կան նահանգում՝ հարցին, պատասխանեց. «Հայեր կան, մեկն անգամ ընտանիքով է այստեղ՝ հանգստանալու էին եկել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: