Նոյեմբերի 12-ին եռյակը կասի, թե ինչ է անելու

Նոյեմբերի 12-ին եռյակը կասի, թե ինչ է անելու
Նոյեմբերի 12-ին եռյակը կասի, թե ինչ է անելու

Ոչ իշխանական եռյակը բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի վաղը չէ մյուս օրը: Այս մասին խորհրդարանում եռյակի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա հավելեց, որ կան առաջարկներ հանրային միջոցառումների ձևի և բովանդակության մասին: Հետեւաբար որոշ հարցեր կուսակցությունների ներսում պետք է քննարկվեն: Հարցին, թե հնարավո՞ր է եռյակի պառակտումը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. […]

Ոչ իշխանական եռյակը բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի վաղը չէ մյուս օրը: Այս մասին խորհրդարանում եռյակի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա հավելեց, որ կան առաջարկներ հանրային միջոցառումների ձևի և բովանդակության մասին: Հետեւաբար որոշ հարցեր կուսակցությունների ներսում պետք է քննարկվեն:

Հարցին, թե հնարավո՞ր է եռյակի պառակտումը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. “Ի հեճուկս շատ ցանկությունների, ասեմ, որ եռյակը չի պառակտվում: Ես նորմալ եմ համարում, որ ամեն մի ուժ ունի տեսակետ այս կամ այն խնդրի վերաբերյալ: Եռյակի կենսունակության համար կարևոր է ոչ թե այն, որ տարբեր կարծիքներ կան, ընդհակառակը կարևոր է, թե որքանով է ունակ եռյակը հաղթահարելու տարակարծությունները և վերջնական կոնսեսուսի գալ: Ես համոզված եմ այսօրվա քննարկումից, որ բոլոր հարցերույմ մենք այսօր կոնսենսուսի կգանք: Վաղը չէ մյուս օրը կհայտարարենք, թե ինչպիսին է լինելու հետագա գործունեությունը, ինչպիսի միջոցառումներ պետք է լինեն”:

Նրա խոսքով՝ որևէ մեկը չի հայտարարելու, թե հանրահավաք լինելու է, թե ոչ, հանրահավաքները, բնականաբար, շարունակվելու են:

Անդրադառնալով ՀԱԿ հայտարարությանը, թե հանրահավաքների անցկացումը հույժ կարևոր է, Ստեփան Մարգարյանն ասաց, որ հանրահավաքների դադար չկա, շարժումը դա միայն հանրահավաքը չէ: “Մենք այս պաուզան չենք վերցրել այն պահին, երբ շարոժումը գնացել է անկման: Մենք մտավախություն չունենք, որ կարող է հիասթափություն լինել: Եռյակում որևէ խնդիր, որևէ լարվածություն չկա, մենք մշտապես ունեցել ենք տարբեր մոտեցումներ այս կամ այն հարցի վերաբերյալ, մշտապես եկել ենք կոնսենսուսի: Մոտեցումների տարբերությունն այն է, թե երբ անել հանրահավաքները: Մեծ հանրահավաքի մասին մենք որոշում կկայացնենք այն ժամանակ, երբ կզգանք, որ արդեն պահն  է”,- ասաց նա:

Մանրամասն կարդացեք այստեղ: