Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հրաժարվում է թե ջրից, թե հացից

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հրաժարվում է թե ջրից, թե հացից
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հրաժարվում է թե ջրից, թե հացից

Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը
Անազատության մեջ անցկացրած 16 տարիներին, մեկ օր անգամ չեմ դադարել պայքարել, որպեսզի արդարությունն ի վերջո, վերականգնվի, որպեսզի ապացուցեմ, որ այս տարիներին չեմ դադարել հասարակության լիարժեք անդամ լինել: Օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները. առաջինն էի ցմահ դատապարտյալներից, ով նախաձեռնեց վիճարկել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Վերջերս, ամիսներ ձգձգված դատավարությունից հետո, առաջին ատյանի դատարանը մերժեց բավարարել իմ փաստաբանների ներկայացրած օրինական խնդրանքը` վախենալով ընդունել, որ, իրոք, նախագահ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ:
Առաջին դեպքն է նաև, որ 16 տարի անց մահապատժացմահականի գործում նոր երևան եկած հանգամանքների հիմքով առաջացել է քրեական գործի վերաբացման հնարավորություն: Այն, ինչ իմ ընտանիքն ու ես, նաև տարբեր փաստաբաններ`իրենց տեղեկանքներում տարիներ շարունակ պնդում էինք, այսօր դարձել է ապացուցելի: Խոսքը վերաբերում է 1996 թ-ի «արդարադատությանը», երբ ինձ` 20-ամյա ուսանողիս, դատապարտեցին գնդակահարության՝ գործով մյուս մեղադրյալի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով` առանց հիմնավոր ու անհերքելի ապացույցների, քննչական գործողությունների կոպիտ խախտումներով:Կարդալ ավելին