Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային Սինձո Աբեի սպանության կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է.

«Ձերդ գերազանցություն

Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին:

Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Սինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»: