Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և էդգար Շաթիրյանը ընտրվեցին ՍԴ դատավորներ

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրվեցին Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և էդգար Շաթիրյանը։

Ընտրություններն անցկացվեցին փակ գաղտնի քվեարկությամբ։

Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, իսկ էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ կառավարությունը։