Քրեական պատասխանատվություն՝ Ռուբեն Հայրապետյանին. հայտարարություն

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղարվորներին» նախաձեռնության հայտարարության համաձայն, չնայած Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ բանդատից հրաժարվելու քայլին, վաղը նախատեսված ակցիան խորհրդարանի մոտ մնում է անփոփոխ:
Նախաձեռնությունը պահանջում է իշխանություններից քրեական պատասխանատվության ենթարկել Հայրապետյանին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Չորեքշաբթի` 04.07.2012, ժ. 10:00 Ազգային ժողովի մոտ նախատեսված ակցիան ուժի մեջ է, փոխվել է ակցիայի պահանջը: Պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբո/:

Այդ օրը ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնց հետ պետք է հանդիպի Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Նեմեց Ռուբոյի ընտանիքին պատկանող Հարսնաքար համալիրում Նեմեց Ռուբոյի թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների: ՀՀ Քաղաքացի, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից»:

© Medialab.am