Առուշ Առուշանյանն ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար

 Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը:

Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը:

«Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով: Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար: