Ուկրաինա․ Միջազգային կազմակերպությունների հայտարարությունները

Թրանսփարենսի Ինթերնեշնլը հայտարարություն է հրապարակել կապված Ուկրաինայի հակամարտության հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է՝

Կոռուպցիան խթանում է հակամարտությունն ու անապահովությունը ամբողջ աշխարհում, և մենք այժմ դրա հետևանքները սուր ենք տեսնում Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքում: Քանի որ մենք բախվում ենք գլոբալ ճգնաժամի, որը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին, կոչ ենք անում առաջատար տնտեսություններին վերացնել կոռուպցիան, որը սրում է այս հակամարտությունը և ժողովրդավարական անկումը:

Հայտարարությամբ է հանդես եկել Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) նշելով որ՝ միանշանակ դատապարտում է Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա՝ ինքնիշխան եվրոպական երկիր և ժողովրդավարություն։

Ընտրությունների տեղական դիտորդների գլոբալ ցանցը (GNDEM) ևս իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին և կոչ է անում միջազգային հանրությանը անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու Ուկրաինայի ժողովրդի ինքնիշխանությունը:

ԹԻՀԿ-ը անդամակցում է բոլոր նշված կազմակերպություններին և կիսում է վերջիններիս դիրքորոշումները։

։