Ռոմանոս Պետրոսյանը կհեռանա՞ ՀԷՑ-ից․ Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան. Factor

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու գործով «Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը հաղթելու» մասին: Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ըստ Կարապետյանների հաղորդագրության՝ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հետ կանչի իր կողմից ՀԷՑ-ում կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանին այդ պաշտոնից։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և նրա կողմից ՀԷՑ կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը մեր զանգերն անպատասխան թողեցին։ Մինչդեռ ՀԷՑ իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արբիտրաժի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները կասեցվում են։

«Դատարանը զգուշացնում է, որ պետք է ձեռնպահ մնալ այդ որոշումը կատարելուց, մասնավորապես, օրենքից բխող բոլոր գործողությունները՝ վարույթի հարուցում, կառավարչի նշանակում և այլն։ Պարտավորեցնում են ձեռնպահ մնալ այդ գործողությունները կատարելուց»,- ասաց նա՝ նշելով․ «Նորմալ պարագայում ես պետք է հետ գնայի ՀԷՑ այս որոշումից հետո»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում