Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել

Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և դրանք արդեն ընդունել են երկրի ռազմաօդային ուժերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում էջում կիսվել է Ադրբեջանում թուրքական Akıncı ԱԹՍ-ների համար նոր անգարի բացման մասին հրապարակմամբ:

Բայրաքթարը լուսանկարներ է հրապարակել բացման արարողությունից, որտեղ ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին ՝ Հեյդար Ալիևը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նորակառույց անգարը նախատեսված է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև վերջերս ընդունված Akıncı հարվածային ԱԹՍ-ների և այլ ավիացիոն-տեխնիկական միջոցների տեղակայման համար: