Ստեփանակերտի խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա․ ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետը տուգողական այց է կատարվել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ։ Ստուգվել է ջրի որակը, և հերքվել են բնակչության՝ որակին առնչվող մտահոգությունները:

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա: Լինելու դեպքում կկատարվեն կանխարգելիչ միջոցառումներ։