Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 19-ին, ժամը 08.45-ին, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «ՋԻՊ» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Հոնդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 21.35-ին, Երևանի Գ. Հասրաթյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 15.00-ին, հաղորդում է ստացվել, որ մարտի 17-ին, ժամը 18.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը բուժօգնության է տեղափոխվել պոլիկլինիկա:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին հիվանդանոց բուժօգնության դիմած 63-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է մարտի 17-ին, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում միկրոավտոբուսի և անհայտ ավտոմեքենայի բախման հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 11.00-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին «Իսուզու» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Կիա» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Շինուհայր գյուղում «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան կողաշրջել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 01.30-ի սահմաններում «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան Իջևան-Նոյեմբերյան-Կողբ ճանապարհի 48-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 117-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Պորշ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Պորշը» բախվել է ճամփեզրին կայանած «ԳԱԶ-31» մակնիշի մեքենայի. «ՎԱԶ-2107» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։