Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին․ Փաստինֆո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Հովհաննես Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Ներկայացված միջնորդության հիմքում ընկած է կորոնավիրուսի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կորոնավիրուսի վարակման տարիքային ռիսկային խմբում:

Մանրամասները՝ այստեղ