Հսկողություն տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ. Տեսանյութ

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այս համատեքստում պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև տնտեսվարող սուբյեկտների համար։

Մասնավորապես, հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում, արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն  կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:

Այս կանոնների պահպանման ուղղությամբ ոստիկանության ու տեսչական մարմինների աշխատակիցները իրականացնում են հսկողություն։ Մինչ օրս հայտնաբերվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված 250 խախտում, իսկ երեկ իրականացված միջոցառումների ընթացքում՝ 3 խախտում։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։