ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահը կարևորել է հիմնադրամի կողմից «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ դրանք ունեն առողջապահական և սոցիալական կարևոր նշանակություն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին ջերմ ընդունելության համար, նշել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հիմնադրամի խողովակներով Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացման մասին և հավաստիացրել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։