Արցախում կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացիներից 8-ն ապաքինվել է

Մայիսի 11-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 14 քաղաքացիներից 8-ն արդեն ապաքինվել են:

Ընդհանուր առմամբ, կատարվել է  359 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 15 քաղաքացի:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: