Աղետ է ոչ միայն մաֆիային իշխանություն ունենալը, այլև ընդդիմություն համարելը․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մաֆիոզ սկզբունքներով և նպատակներով գործող միավորմանը բացի հենց մաֆիայից այլ կերպ անվանելը անհեթեթություն է։

Առավել անհեթեթ է պետությունը մաֆիայից ազատագրելուց հետո նրան ընդդիմություն կոչել ու քաղաքական գործընթացներում մաֆիայի մասնակցության հետ կապված լուրջ դատողություններ անել։

Քրեական հակամշակույթից պետք է ազատել նաև կոնկրետ քաղաքական համակարգը, և քաղաքական համակարգի ձևավորման, վերականգնման օրակարգային առանցքային խնդիրը դրանում է, որի լուծմանը պետք է հասնել։

Չպետք է շփոթվել, երբ մաֆիայի ներկայացուցիչներն ու սպասարկողները կրում են սպիտակ վերնաշապիկ, փողկապ, կոստյում, օգտագործում են գրագետ խոսքեր, անգիր արած մտքեր են շռայլում, նաև մտածելու կարողություն են դրսևորում։ Մաֆիան էլ կարիք ունի ուղեղի և վերլուծության, ախմախներ չեն։

Մաֆիայի բացահայտիչներն են նրանց գործողությունների բնույթը, նպատակները, հիմնական գործիքները, կենսագրությունն ի վերջո։

Որպես մաֆիայի ներկայացուցիչներ և սպասարկողներ կարող են լինել և համալսարանական կրթություն ունեցողը, և դիվանագետը, և բանվորը, և բժիշկը, և շինարարն ու ինժեները, փաստաբանը, ոստիկանը, դատավորն ու դատախազը։

Տեսքին մի շփոթվեք ու տուրք մի տվեք տարատեսակ վկայականներին, դիպլոմներին։

Հիշեք հայտնի ծովահրեշին` իր բազմաթիվ շոշափուկներով։

Աղետ է ոչ միայն մաֆիային իշխանություն ունենալը, այլև ընդդիմություն համարելը։

Հանցավոր կազմավորումը քաղաքական բնույթ չունի և չի կարող ունենալ, և պետք է կիրառել բացառապես իրավական գործիքներ և միջոցներ»։

Մաֆիոզ սկզբունքներով և նպատակներով գործող միավորմանը բացի հենց մաֆիայից այլ կերպ անվանելը անհեթեթություն է։Առավել…

Gepostet von Artur Sakunts am Mittwoch, 10. Juni 2020