Aravot.am-ը անդրադարձել էր «Մխիթարիչ բարեգործական ընկերության» հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի այն մտահոգություններին, թե Կանանց ռեսուրսային կենտրոնի տպագրած «Եկեք խոսենք սեքսի մասին» բրոշյուրը «պոռնոգրաֆիա է պարունակում», դրանով «հակաբնական կենակցության ձևեր են քարոզվում»: Aravot.am-ն այս մասին պարզաբանումներ ստացավ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանից: Մեզ ուղարկված գրավոր պատասխանում Լարա […]
Aravot.am-ը անդրադարձել էր «Մխիթարիչ բարեգործական ընկերության» հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի այն մտահոգություններին, թե Կանանց ռեսուրսային կենտրոնի տպագրած «Եկեք խոսենք սեքսի մասին» բրոշյուրը «պոռնոգրաֆիա է պարունակում», դրանով «հակաբնական կենակցության ձևեր են քարոզվում»:
Aravot.am-ն այս մասին պարզաբանումներ ստացավ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանից: Մեզ ուղարկված գրավոր պատասխանում Լարա Ահարոնյանը նշում է. «Անցյալ տարի նման անհեթեթություն արտահայտել էր նաև պատգամավոր, «Իրավունք» թերթի խմբագիր Հայկ Բաբուխանյանը: Եվ ոչ միայն լրատվամիջոցներով, այլ նա նաև դիմել էր դատախազություն՝ 2009-ին Կանանց ռեսուրս կենտրոնի կողմից հրատարակված կանանց վերարտադրողական կյանքին և առողջությանը նվիրված վերոնշյալ բրոշյուրների բովանդակության վերաբերյալ: Դատախազությունը ստիպված էր նշանակել մշակութաբանական փորձաքննություն, քանի որ պատգամավորի աչքին բրոշյուրներում երևացել էին պոռնոգրաֆիկ տեսարաններ: Բնականաբար, ավելորդ է նշել, որ փորձաքննությունը հաստատեց պատգամավորի մեղադրանքների անհիմն լինելը: Ներկայումս կանանց վերաբերող և կանանց համար նախատեսված տեղեկատվական բուկլետներում պոռնոգրաֆիայի տեսարաններ են երևում մեկ այլ տղամարդու՝ պարոն Ստամբոլցյանի աչքին: Նման անհեթեթ և անհիմն մեկնաբանությունները պարզաբանելու որևէ կարիք և իմաստ չենք տեսնում, ոչ էլ ունենք դրա ժամանակը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/03/493895/