Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը Դատախազություն երկու բողոք է ներկայացրել

Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը Դատախազություն երկու բողոք է ներկայացրել

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գլխավոր դատախազություն երկու բողոք է ներկայացրել՝ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման  և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՔԿ–ում հարուցված քրեական գործով Վլադիմիր  Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: