Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում. կայացավ ՀՔԱՎ զեկույցի շնորհանդեսը

Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում. կայացավ ՀՔԱՎ զեկույցի շնորհանդեսը
Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում. կայացավ ՀՔԱՎ զեկույցի շնորհանդեսը

Այսօր`սեպտեմբերի 25-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2013 թ.» զեկույցի շներհանդեսը:

Զեկույցում ամփոփվել են իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և հետապնդումների դեպքերը, գնահատվել է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների այդ թվում Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի (ՀԶ) 2010թ. Հայաստանի վերաբերյալ հանձնարարականների կատարումը:

Զեկույցում ներկայացվում են մի շարք թվային տվյալներ, ըստ որոնց 2013 թվականին Երևանի քաղաքապետարանը ստացել է հավաքների անցկացման մասին երկու հարյուր վաթսունչորս իրազեկում:

Դիմումներից երկուսը վերադարձվել է՝ սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացվելու պատճառով, իսկ քսան դեպքում քաղաքապետարանը սահմանափակել է հավաքների երթուղին: Թեև ընդամենը 20 հավաքի դեպքում է պաշտոնապես սահմանափակում ներկայացվել, ոստիկանները հաճախ կամայականորեն անհարկի և առանց որևէ հիմքի սահմանափակումներ են կիրառել հանրահավաքների նկատմամբ` նրանց ցրելու նպատակով: 2013 թվականին անցկացրած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանները մեծամասամբ բռնություն են կիրառել ցուցարարների և լրագրողների նկատմամբ: Բազմաթիվ դեպքերում ցույցերի մասնակիցներին ձերբակալել են, բերման են ենթարկել և ահաբեկել:

Շատ անգամ ցուցարարների նկատմամբ վարչական կամ քրեական պատասխանատվության հայց է ներկայացվել: Զեկույցում ներառված են 54 միջադեպեր, որոնց ընթացքում բազմաթիվ իրավունքներ են խախտվել:

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ