ՀԱԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսին ներկա է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը

Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի ներկայացմանը մասնակցում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նիստերի դահլիճ մտավ, երբ Լևոն Զուրաբյանը ներկայացնում էր ծրագրի դրույթները:

Ներկաները նրան դիմավորեցին հոտնկայս, ծափողջույններով: