Ներողություն եմ խնդրում այն ընտանիքներից, որոնց զավակները դեռեւս չեն վերադարձել.Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել,որին կից գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ այն ընտանիքներին, որոնց զավականերն այսօր վերադարձան հայրենիք։ Ներողություն եմ խնդրում այն ընտանիքներից, որոնց զավակները դեռեւս չեն վերադարձել:

Համոզված եղեք, որ նրանք անպայման կվերադառնան: Եվ մեր միասնության, մեր հաղթանակի վերահաստատումից հետո այդ գործընթացն ավելի կարագանա:

Իմ ելույթը գավառցիների հետ հանդիպմանը»։