Փաշինյանը պարտավոր է արգելել ՀՀ ԶՈՒ Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին. Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակի պայմաններում հանդգնի ընտրություններ անցկացնել Արցախում, ապա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես Զինված ուժերի անմիջական հրամանատար և զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ, պարտավոր է արգելել ՀՀ Զինված ուժերի Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին:

Հակառակ պարագայում մեղսակից կդառնա ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը և պետության պաշտպանունակությունը անխուսափելի վտանգի ենթարկող այդ հանցագործությանը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին։

Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե՝ հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա»։