ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարությանը կառաջարկի երկարաձգել արտակարգ դրությունը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր առաջարկը կառավարությանը լինելու է երկարաձգել արտակարգ դրությունը: Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն մեր գործողությունների շարունակականությունն ապահովելու համար, կարծում եմ, արտակարգ դրության ռեժիմը կարևոր է»,- ասաց Թոորոսյանը: