Սնուփ Դոգին հասանելիք 2 մլն դոլարը սառեցված է. 10 օրից պարզ կլինի` համերգը լինելու է, թե` ոչ․ Տեսանյութ. Factor

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի հոնորարն այս պահին սառեցված է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց համերգը կազմակերպող «Դոպինգ Սփեյս» ընկերության սեփականատերերից Մակար Պետրոսյանը։ Համերգը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ինչից հետո ամբողջ բնակչությունը ստիպված եղավ բռնի տեղահանվել։ Այս պայմաններում համերգը հետաձգվեց անորոշ ժամանակով։

Հոկտեմբերի 16-ին լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, թե Սնուփ Դոգին փոխանցվել է ամբողջ հոնորորը, և նա, ըստ հրապարակման, հայտարարել է՝ «երբ ազատ ժամանակ ունենա, կգա և կերգի, իսկ գումարը չի վերադարձնի»։ Լրատվամիջոցն այս տեղեկությունը հայտնել էր՝ հղում անելով Մակար Պետրոսյանին, որը «Դոպինգ Սփեյս» ընկերության 51 տոկոսի սեփականատերն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: