Ամուսինը դանակահարել և սպանել է կնոջը

Ապրիլի 20-ին, ժամը 20.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա Լիանա Վարդանյանը, որը քիչ անց մահացել էր։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շիրակացու փողոցի տնակներից մեկում կնոջը դանակահարել է նրա 68-ամյա ամուսինը, որը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։

Տղամարդը ձերբակալվել է: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։