Ճարտարապետ Տիգրան Բարսեղյան. Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել (Տեսանյութ)

Ճարտարապետ Տիգրան Բարսեղյան. Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել (Տեսանյութ)
Ճարտարապետ Տիգրան Բարսեղյան. Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել (Տեսանյութ)

«Հայելի» ակումբում այսօր Ստեփանակերտի օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեցին Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումից եւ դրանից բխող քաղաքական անցուդարձից:

Տիգրան Բարսեղյանը հայտնեց, որ օդանավակայանի կառուցման նախագիծը մշակվել է Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում եւ հավանության արժանացել ԼՂՀ կառավարության նիստում. «Նախագիծը ստանձնած շինարարական կազմակերպության շնորհալի երիտասարդները ժամանակին կառուցումը հասցրեցին ավարտին, եւ այժմ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել, անգամ՝ միջազգային»:

Ճարտարապետը չբացառեց օդանավակայանի շահագործման հետաձգման քաղաքական նկատառումները. «Կարծիք կա, որ Բաքուն կարող է հարվածել քաղաքացիական ինքնաթիռը: Սովորության համաձայն՝ Ադրբեջանը հոխորտում է, մենք էլ պաշտպանվում ենք: Տեսականորեն կարելի է ասել, որ կհարվածեն ինքնաթիռին, բայց չի կարելի այդպես մտածել ու նստել տանը. չթռչելու պատճառ չկա»: Կարդալ ավելին