Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը հուլիսի 9-ից կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 9-ից Իսակովի պողոտայի հ. 27 հասցեին հարակից ճանապարհահատվածում տեղադրված լուսացույցը հետիոտների համար կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով:

Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պետք է սպասի 2-3 րոպե և հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատի փողոցը: