Ադրբեջանը սպառնում է խոչընդոտել Ղարաբաղի ավիակապի վերականգնումը

Ադրբեջանը սպառնում է խոչընդոտել Ղարաբաղի ավիակապի վերականգնումը
Ադրբեջանը սպառնում է խոչընդոտել Ղարաբաղի ավիակապի վերականգնումը

Ադրբեջանական կողմը հնարավոր ամեն ինչ կանի՝ «չճանաչված ԼՂՀ-ի հետ միջազգային ավիակապի հաստատումը կանխելու համար »:
Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով «Ադրբեջանական ավիագծեր»-ի / AZAL / մամլո քարտուղարի հայտարարությունը:
«Մենք թույլ չենք տա մեր երկրի օդային տարածքով՝ մեր կողմից չթույլատրված ինքնաթիռների թռիչքը»,- հայտարարել է AZAL-ի մամուլի-ծառայության ղեկավար Մահերրամ Սաֆարլին։

Հիշեցնենք, որ ԼՂՀ իշխանությունները արդեն հայտարարել են, որ մայիսին Ստեփանակերտի օդանավակայաում վայրէջք կկատարի առաջին օդանավը: Այդ մասին օրեր առաջ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել էր ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

«Հարյուր տոկոսով լուծված է թռիչքների անվտանգության խնդիրը»,- հայտարարել էր Ադբաշյանը: Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք թույլ չեն տալու «իրենց երկրի օդային տարածքով՝ իրենց կողմից չթույլատրված ինքնաթիռների թռիչքը»:

Ադրբեջանական ավիաուղիների մամուլի ծառայության ղեկավար Մահերրամ Սաֆարլին հայտարարել է, թե այդ ավիաթռիչքները կախնելու համար իրենք կդիմեն ICAO-ին`  Քաղաքացիական ավիացիայի միջացգային կազմակերպությանը, ինչպես նաեւ կօգտագործեն այլ հնարավորություններ ու  լծակները:

Ստեփանակերտի մոտ քսան տարի չգործող օդանավակայանի վերակառուցման աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ. Նախապես հայտարված է եղել, որ առաջին թռիչքը տեղի պետք է ունենար անցյալ տարվա հոկետմբերին, ապա` դեկտեմբերին:

Այժմ, Ղարաբաղի իշխանությունները նշում են այս տարվա մայիս ամիսը:

© Medialab.am