ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության փաստերը

2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրական կեղծիքներն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ բռնություններով և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերով:
Մասնավորապես՝
Հարձակման է ենթարկվել www.1in.am լրատվական էջի լրագրող Մարինե Խառատյանը, մասնավորապես հայհոյանքների ուղեկցությամբ խլել են նրա տեսախցիկը, խոչընդոտել աշխատանքը:

բռնություն է կիրառվել www.lragir.am լրատվական էջի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ:

Նման ճնշումները և բռնություններն ունեն ընտրությունների կեղծիքները, խախտումները քողարկելու ակնհայտ միտում:

Դատապարտելով լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերը՝ պահանջում ենք իրավապահ մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած մարդկանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:

Անպատժելությունը պետք է դադարեցվի, հակառակ դեպքում այն կշարունակվի, որի ողջ պատասխանատվությունը հերթական անգամ կրելու են Հայաստանի Հանրապետության իշխանությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am