ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար

Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն Անկարայից տեղափոխել  և տեղակայել է Սև ծովին ափամերձ Սինոփ նահանգ: Թուրքիայի քաղաքացիները տեսաձայնագրել են համակարգերի տեղաշարժը։ Համապատասխան տեսանյութերը հոկտեմբերի 6-ին հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում:

Նշենք, որ թուրքական իշխանությունները դեռևս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել թեմայի առնչությամբ։ Սակայն ակնկալվում է, որ այնտեղ S-400-ները կմասնակցեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) զորավարժություններին: Դրանց անցկացման հետ կապված՝ այս տարածքում օդային տարածքը փակ կլինի տասը օրով:

Ավելին՝ Ermenihaber.am կայքում։