Փրկարարները կատվին դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 2-ին, ժամը 11:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ փողոցի նրբանցքի թիվ 46 տան մոտակայքում կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատու է արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատվին դուրս են բերել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գուրգեն Գ.) շարժիչի հատվածից:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։