Երաժիշտները` բարեգործությանը. բացառիկ համերգ -«Հայ Ձմեռ պապ»

Դեկտեմբերի 25-ին, ժ 14:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ:
Երաժիշտները համերգը կազմակերպում են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի (www.haysanta.am ) շահառու ընտանիքներին օժանդակելու  և կարեկցանքի ու փոխօգնության գաղափարներին իրենց զորակցությունը հայտնելու նպատակով:

Ծրագրում՝ Բախ, Սուրբ Ծննդյան ավանդական երաժշտություն: Մասնակիցներ՝

Կարեն Հակոբյան` կոնտրտենոր

ԴՈՒԵՏ  «ԱՐՍ ԼՈՒՆԳԱ»

Ջուլիետա Վարդանյան` կլավեսին

Արամ Թալալյան` թավջութակահար և դիրիժոր և «Նարեկացի» նվագախումբ

Մուտքն ազատ է: Կամավոր նվիրատվությունները կծառայեն հիմնադրամի բարեսիրական նպատակներին:

© Medialab.am