Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին
Հեղինակ MediaLab

Փետրվարի 13-ին Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

«Այս ծանր պահին անկեղծ վշտակցության և կարեկցանքի խոսքեր եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,-ըստ հաղորդագրության, ասված է հեռագրում։