Մահացել է ադրբեջանական գերեվարությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը. «Փաստինֆո»

Մահացել է ադրբեջանական գերեվարությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը. «Փաստինֆո»
Մահացել է ադրբեջանական գերեվարությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-Այսօր մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից ազատագրված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, Մամիկոն Խոջոյանը մահացել է 15-20 րոպե առաջ: Նրա խոսքով, արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցից նրան ամեն օր այցելե են բժիշկները, փոխել վիրակապերը, սակայն 77-ամյա ծերունին մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:

«Գերության ընթացքում ստացած վնասվածքներն ու խոշտանգումները տվեցին իրենց արդյունքը»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:

77-ամյա Խոջոյանը գերեվարվել է հունվարի 28-ին  եւ միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Կարդալ ավելին