«Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց». Տարոն Մարգարյան

«Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց». Տարոն Մարգարյան
«Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց». Տարոն Մարգարյան

ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:
«Ցավով տեղեկացա հայ երգարվեստի երախտավոր, մեծատաղանդ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին։
Անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը ոչ միայն հայ երգարվեստում, այլև հայ երգի տարածման, այն աշխարհին ներկայացնելու ու նաև դրանով հային ու Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում,-գրել է Տարոն Մարգարյանը:

Մեծ է նաև նրա ներդրումը մատաղ սերնդի, ժողովրդական երգի երիտասարդ կատարողների կրթության ու մշակութային դաստիարակության գործում: Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց:

Խոր վշտով ցավակցում եմ տաղանդաշատ երգչուհու ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

© Medialab.am