Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում գրառել է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները և էթնիկ ատելություն է սերմանում հասարակության մեջ:

Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը: