«Ռեստարտի» հրապարակած տեսանյութը, թե ինչպես են փորձում Նարեկ Մալյանին աղբարկղի մեջ նետել

«Ռեստարտի» հրապարակած տեսանյութը, թե ինչպես են փորձում Նարեկ Մալյանին աղբարկղի մեջ նետել
«Ռեստարտի» հրապարակած տեսանյութը, թե ինչպես են փորձում Նարեկ Մալյանին աղբարկղի մեջ նետել

«Ռեստարտ» նախաձեռնության ֆեսյբուքյան էջում հրապարակվել են տեսանյութից կադրեր, թե ինչպես են փորձում Նարեկ Մալյանին աղբարկղի մեջ նետել։ 

««Ռեստարտ» նախաձեռնության անդամները վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու։ Ի ուրախություն պարոն Մալյանի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։
Ռեստարտի անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել Մալյանին վնասելու։ Ամեն ինչ եղել է մտածված, և ինչպես հոլովակում երևում է Ռեստարտի անդամները առանց Մալյանին վնասելու մոտեցնում են աղբարկղի մոտ՝ վերջինիս այնտեղ տեղավորելու Առավել մանրամասն պարզաբանումը կհաղորդվի «Ռեստարտ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում»,-նշված է նախաձեռնության էջում։