Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի պատվանդանին տարբեր գույներով արված խզբզոցը կմաքրվի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ ծառայության բաժնի պետի տեղակալ Վարդան Աթաբեկյանն այսօր տեղում ծանոթացել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին տարբեր գույնի ներկով խզբզոցին, քննարկել՝ առանց հուշարձանին վնաս հասցնելու և հնարավորինս արագ այն նախնական տեսքի բերելու տարբերակներ։

Շրջայցի ընթացքում արձանագրվել է, որ տարբեր գույնի ներկերով գրառումներ կային արված նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին։

Հուշարձանի վրա արված գրառումը կմաքրվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և մայրաքաղաքի Կենտրոն…

Posted by ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments on Wednesday, April 21, 2021