ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցնում է՝ արցախցի որևէ երեխա ուսումնական պրոցեսից դուրս չի մնա

 Հայաստանում գտնվող արցախցի երեխաներին ուսումնական պրոցեսում ընդգրկելու, կրթությունը շարունակելու հնարավորոթյուն ապահովելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ակտիվ քննարկումներ է անցկացնում:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամեն շաբաթվա կտրվածքով շարունակական մոնիթորինգ են իրականացնում երեխաներին դպրոցներում ընդգրկվելու վերաբերյալ: Առաջին իսկ օրերից տրվել է կարգավորում, որ երեխաներն ընդգրկվեն իրենց ամենամոտը գտնվող դպրոցում՝ անկախ փաստաթղթերի և դպրոցում լիցենզիոն տեղերի առկայությունից:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։