«Չեք կարող ջնջել մեզ». աշխարհահռչակ Շերի ու պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հոդվածն Արցախի արգելափակման մասին

Աշխարհահռչակ երգչուհի Շերն ու պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը միասին հոդված են գրել Newsweek հրատարակության համար «Դուք չեք կարող մեզ ջնջել» խորագրով,որը նվիրված է Արցախում հումանիտար ճգնաժամին։

«Խնդրում եմ,կիսվեք մեր հոդվածում Newsweek–ում հումանիտար ճգնաժամի մասին,որի հետ հենց հիմա բախվում են հայերը», – այս մասին գրել է Շերը Twitter–ի իր միկրոբլոգում։

Հոդվածի հեղինակները ներկայացնում են Արցախի,Հայաստանի պատմությունն ու խոսում բոլոր մակարդակներում հայերի շահերն առաջ մղելու անհրաժեշտության մասին։

Ներկայացված է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող «կյանքի ճանապարհի» արգելափակման պատճառով Արցախում ստեղծված իրավիճակը։