ԿԸՀ-ը մերժել է արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում միաձայն որոշել է, որ արտահերթ ընտրության ընթացքում տեղի չեն ունեցել ԸՕ-ի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքների վրա։

Նշենք, որ ԿԸՀ-ն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից ստացել էր դիմումներ ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: