Մանկապարտեզում օձ է հայտնաբերվել

Մանկապարտեզում օձ է հայտնաբերվել
Մանկապարտեզում օձ է հայտնաբերվել

Օրերս Լեհվազի մանկապարտեզի շենքում սաներից մեկն օձ է տեսել և տեղեկացրել դաստիարակչուհուն և տնօրենին: 

Վերջինս դիմել է գյուղացիների օգնությանը, ապա Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատ(ՀՓՋ), սակայն նրանց չի հաջողվել սպանել օձին:

Գյուղացիների ապարդյուն գործողություններից հետո մանկապարտեզ է եկել Լեհվազ համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանը: Նա որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնց արդյունքում գյուրզա տեսակի մոտ 1,5մ-ոց օձին սպանել են որսորդական զենքով:

Այս մասին տեղեկացնում է meghrinews.com-ը: 

© Medialab.am