Մարտակերտում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր

Այսօր ԱԻ ծառայության սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են 《Սմերչ》 համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։

Քիչ հետո դրանք կոչնչացվեն։ Խնդրում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք։

Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն։

Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։