Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում

Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ՝ առողջացածների թիվը 58 է։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, մայիսի 13-ի դրությամբ, կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում մարզում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթացքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 276 քաղաքացի։ Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1356 նմուշառում, որից 33 նմուշառման հետազոտությունը կատարվել է Գյումրիում։

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։