«Փաշինյանը այնքան է աջրպետվել ժողովրդից, որ չի զգում ժամանակը, եւ պարփակված է իր իրականության մեջ». Իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Այն, որ Հայաստանի ղեկավարի դերում հանդես եկող անձը դեռ ժամանակ ունի ծավալուն հոդված գրելու, երբ երկրի սահմանները ինչպես ցանկանան ձևում են, երբ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվոմ են գերության մեջ, երբ Եռաբլուրում շարունակվում են 44-օրյա պատերազմի զոհերի հուղարկավորությունները, երբ բյուր-բյուր ընտանիքներ Ամանորը դիմավորեցին արցունքների մեջ՝ բնավեր ու տնազուրկ վիճակում, դա վկայում է այն փաստի մասին, որ ոչինչ չի արվում աղետը կանգնեցնելու ու անհտաձգելի խնդիրների լուծման համար։

Բայց որպես մարդ ևս պետք է կարողանա անձն այնքան բացարկվել իրականությունից, այնքան հեռանալ ժամանակից ու այնքան չզգալ իր կողքին ապրող մարդկանց ցավը, որոնց կյանքի որակի համար, ի դեպ, նաև կրում է պատասխաանտվություն, որպեսզի կարողանա նստել ու հոդված գրել։

Երբ կարդում ես այդ հոդվածը, կարծես մի քանի տարի անցած լինի բազմաթիվ մարդկանց կյանքը խլած, հարյուր հազարավոր մարդկանց տուն տեղն ավերակի վերածած, կանանց անամուսին ու անզավակ թողած, բազմազավակ ընտանիքներին հայրենազրկած այս սարսափելի արհավիրքից։

Դա լուրջ հոգեբանական խնդիր է, Փաշինյանը այնքան է աջրպետվել ժողովրդից, որ չի զգում ժամանակը, եւ պարփակված իր իրականության մեջ արդեն հեռացել է բոլորովին այլ տարածություն, իսկ հայակական ժամանակը հոսում է իրենից զատ։

Սա ազգային ողբերգություն է, սիրելիներ․․․