Հրդեհ «Նաիրիտ» գործարանում․ այրվել են արտադրական թափոններ

Հրդեհ «Նաիրիտ» գործարանում․ այրվել են արտադրական թափոններ
Հրդեհ «Նաիրիտ» գործարանում․ այրվել են արտադրական թափոններ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրամասերից մեկում այրվում են արտադրական թափոններ:

Դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 21:06-ին:

Արտադրամասում (մոտ 2 քմ հատվածում) այրվել են արտադրական թափոններ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։