Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է. Մարուքյան

«Ադրբեջանի պատճառով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է արդեն 40-րդ օրը: Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է՝ հանցագործություն մարդկության դեմ։

Կենսական ցանկացած ալիքի շրջափակումը ագրեսիայի ակտ է։ Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։